Խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի կազմը կընդլայնվի: ՀՀԿ խմբակցության ղեկավարի նման առաջարկին կողմ են քվեարկել 67 պատգամավորներ: Սա իշխող կոալիցիային թույլ կտա կրկին մեծամասնություն կազմել հանձնաժողովում:
Նախքան քվեարկության անցնելը` Սահակյանն ինքը առաջարկել է այն տեղափոխել հաջորդ օրը, սակայն իշխող կոալիցիայի կազմ չմտնող չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», հայտարարել են, որ չեն մասնակցի քվեարկությունը` ցանկացած պարագայում:
Դրանից հետո ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նրանք իրենց պահվածքով փորձում են խոչընդոտել խորհրդարանի աշխատանքը: «Դուք ցանկանում եք խոչընդոտել խորհրդարանի աշխատանքը, ցանկանում եք ճնշում գործադրել խորհրդարանական մեծամասնության վրա, սակայն դա ձեզ չի հաջողվի»: Քվեարկությունից հետո չորս խմբակցությունները հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին: