Հասարակություն 

Ինչու են առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում մեր բոլորի շահերից

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովուրդ ջան, առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից: Ջերմաստիճանի անկումը դանդաղեցնում է վեգետացիան և ծառերի մոտ հյութաշարժության պրոցեսը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է պտղատու ծառատեսակների ծաղկումը: Իսկ ինչքան ուշ ծաղկեն պտաղտու ծառերը, այնքան փոքրանում է ցրտահարության ռիսկը:

Նույն շարքից