Մարտի 17-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են կավահողի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Նուբարաշենի կամրջի մոտակայքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» և «Mercedes ML» և «ՎԱԶ 2106» մակնիշերի ավտոմեքենաները:
***
Մարտի 17-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Ցամաքաբերդ գյուղի մոտակայքում:
Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Մարտի 17-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (15 ուղևոր):
***
Մարտի 17-ին, ժամը 18:22-ին ահազանգ է ստացվել, որ «911» ծառայությանն Շիրակի մարզի Թավշուտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներները «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: