Բարի օր Սպորտ 

Բացառիկ երևույթ՝ «Բարսելոնա»-«Բետիս» հանդիպմանը. Ֆանտաստիկ երեկո՝ Մեսսիի համար և հերթական ռեկորդը

analitik.am

Իսպանիայի առաջնութան շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» հերթական հաղթանակը տոնեց՝ հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտության մատնելով «Բետիսին»: Կատալոնական գրանդի կազմում երեք գոլի հեղինակ դարձավ Լեոնել Մեսսին, մեկ գոլ իր հաշվին գրանցեց երեկոն տապալած Լուիս Սուարեսը, ով, մի շարք 100 տոկոսանոց գոլային պահեր չիրացնելուց զատ, նաև վնասվածք ստացավ:

Հանդիպմանը նաև բացառիկ երևույթ տեղի ունեցավ: Արգենտինացու երրորդ գոլից հետո տանտերերի երկրպագուները ոտքի կանգնեցին և սկսեցին ծափահարել վերջինիս: Ավելի ուշ Մեսսին շնորհակալություն հայտնեց երկրպագուներից:

«Չեմ հիշում՝ ծափահարել են արդյոք ինձ այլ մարզադաշտերում: Շնորհակալ եմ նրանց նման արձագանքի համար: Նրանք միշտ շատ լավ են վերաբերվում մեզ և ուրախանում են մեր հաղթանակի համար: Շատ շնորհակալ եմ, որ նրանք այդպես արձագանքեցին իմ երրորդ գոլին»,-ասել է Մեսսին՝ հավելելով, որ շատ կարևոր  հաղթանակ գրանցեցին իրենց հաշվին:

Այս հաղթանակը հարազատ ակումբի կազմում Մեսսիի 477-րդ հաղթանակն էր: Այսպիով, նա հերթական ռեկորդը գրանցեց իր հաշվին՝ առաջ անցնելով իր ավագ խաղընկերոջից՝ Խավիից: Հիմա Մեսսին առաջին հորիզոնականում է նաև այս ցուցանիշով:

 

Նույն շարքից