Հասարակություն 

«Honda Odyssey»-ը խափանվել է. ուղևորներին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

analitik.am

Մարտի 18-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան խափանվել է. ուղևորներին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

 

Նույն շարքից