Գլխավոր Տնտեսություն 

Չեն կարողանո՞ւմ պայմանավորվել

analitik.am

Գազի սակագնի վերաբերյալ քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀԾԿՀ–ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև։ Այս մասին հայտնում է Sputnik Հայաստանը:

ՀՀ ղեկավարությունն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որոշում կայացնելու համար հատկացված երկու ամսվա ընթացքում գազի սակագնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չեն բերել։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասում էր, որ սահմանին գազի գնի սակագինը բարձրացել է։ Նշվում էր, որ ընկերությունը գազի ներքին սակագների վերաբերյալ կշարունակի աշխատանքը ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ։

Ընթացիկ տարվա փետրվարի 6-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտարարել էր, որ սահմանվել է քննարկումների նախնական ժամկետ, որն է ընկերության հայտարարության պահից մոտ երկու ամիս։

Նշված ժամկետի ավարտին Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ընկերություն` ճշտելու համար` որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել է, թե ոչ։ Ինչպես պարզվեց, արդյունք դեռ չկա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից