Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրում. Վթարային շենքի բնակիչները փակել են դպրոցի դռները

analitik.am

Արմավիրի մարզի Լենուղի համայնքում վթարային շենքերի բնակիչները փակել են տեղի դպրոցի դռները՝ պահանջելով հրատապ լուծել իրենց խնդիրը: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Բողոքի ակցիան սկսվել է առավոտյան ժամը 08:00-ին: Դրան մասնակցում են 2 շենքի 22 ընտանիքներ:

Ակցիայի մասնակիցները փոխհատուցում են պահանջում 4-րդ կարգի վթարային շենքի դիմաց, նրանք պահանջում են 6 միլիոն 600 հազար դրամ, որպեսզի տուն կառուցեն իրենց համար:

Դպրոցի դռները փակվելուց հետո իրավիճակը խիստ լարվել է: Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է բացել դպրոցի դռները: Դասապրոցեսը սկսվել է, սակայն ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում նահանջել: Նրանց համբերության բաժակը լցվել է: Այս պահին նրանք գնում են մարզպետարան:

Նույն շարքից