Բարի օր Տնտեսություն 

Սրանք ուզում են, որ մենք պատերի տակ սոված սատկենք. Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ /ուղիղ/

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, վաղ առավոտից կառավարության մոտ են հավաքվել գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները և բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք հարկային դաշտում սպասվելիք փոփոխությունները համարում են իրենց դեմ ուղղված՝ չհասկանալով, թե ինչու դրանք չեն վերաբերելու օրինակ բնական ըմպելիքներին և գինիներին:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ով այս պահին ժողովի է մասնակցում և խոստացել է ավելի ուշ հանդիպել քաղաքացիների հետ:

Հավաքված քաղաքացիները քիչ առաջ նաև «հու» արեցին՝ հիշեցնելով, որ այդպես պայքարում էին մեկ տարի առաջ նախորդ իշխանությունների դեմ:

Ակցիայի մասնակիցներից մեկն իր հերթին նշեց, որ նոր իշխանություններն իրենց անվանում են ժողովրդավարական կառավարություն, սակայն հիմա ուզում են ժողովրդի հացի փողը կտրել. «Սրանք կամաց-կամաց ուզում են փոքր ու միջին բիզնեսը վերացնել, դարձնել մոնոպոլիա, որ ժողովուրդը գնա պատերի տակ սոված սատկի: Բայց նրանք չեն պատկերացնում, թե ինչ է լինելու, եթե այսքան ժողովուրդ մնա սոված: Շատ վատ է լինելու: Եթե այն ժամանակ նրանք ասում էին «դուխ»-ով, հիմա մենք ավելի դուխով ենք անելու»:

Հավաքվածները նաև շնորհակալություն հայտնեցին վարչապետ Փաշինյանին, ով, իրենց խոսքերով, հնարավորություն է տվել իրենց բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

Նույն շարքից