Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը հերքել է, թե մտադիր է 1000 զինծառայող թողնել Սիրիայում

analitik.am

Տեղեկություններ այն մասին, թե ԱՄՆ-ը պատրաստվում է 1000 զինծառայող թողնել Սիրիայում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վերջինիս խոսքերով, The Wall Street Journal  թերթի հայտնած ինֆորմացիան ճիշտ չէ. «Փետրվարին ընդունված պլանում որևէ փոփոխություն չի եղել, մենք շարունակում ենք կատարել նախագահի կարգադրությունը՝ զորքերը դուրս բերելու մասին»,-ասել է գեներալը:

Ավելի վաղ թերթը գրե էր, որ Պենտագոնը մտադիր է հազար զինծառայող թողնել Սիրիայում՝ կապված անվտանգության գոտի ստեղծելու համար բանակցությունների ձգձգման հետ:

Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին նախագահ Թրամփը հայտարարել էր փետրվարին:

 

Նույն շարքից