Քաղաքական Իրավական 

Մեծահարուստ Դանիլ Խաչատուրովի եղբորը նոր մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանի ԱԴԾ-ն ավարտել է քրեական գործի քննությունը «Ռոսգոսստրախի» նախկին փոխնախագահ, ընկերության նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի եղբոր՝ Սերգեյ Խաչատուրովի նկատմամբ:

Խաչատուրովի գործում նոր մեղադրանք է ի հայտ եկել՝ յուրացում կամ վատնում:

Խաչատուրովին նախ մեղադրում էին վատնման մեջ, ապա հոդվածը փոխվեց՝ նրան մեղադրեցին խոշոր չափերի խարդախության մեջ: Ավելի ուշ Խաչատուրովին մեղադրեցին նաև  հանցագործ ճանապարհով ստացած կարողությունն օրինականացնելու մեջ:

Հիշեցնենք, որ Սերգեյ Խաչատուրովը Մոսկվայի դատարանի որոշմամբ ձերբակալվեց մոտ մեկ տարի առաջ:

 

 

Նույն շարքից