Գլխավոր Հասարակություն 

Արտոնյալներ չեն լինելու. Փոխվարչապետ Ավինյանը՝ Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման մասին

analitik.am

Իշխող քաղաքական թիմն աջակցում է Երևանի քաղաքապետարանի որոշումը՝ կապված Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Միանշանակ աջակցում է, դա թիմային որոշում է: Հասարակության արձագանքն էլ շատ ադեկվատ է, և ես համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը պետք է շարունակական լինի, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի ամենակենտրոնին»:

Ավինյանը նաև նշել է, որ արտոնյալներ չեն լինելու:

Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկեցին նախորդ շաբաթ:

 

Նույն շարքից