Գլխավոր Հասարակություն 

Երևանում սկսում ենք կառուցել քաղաքի 5-րդ ճակատը. Հայկ Մարության

analitik.am

Այսօր՝ մարտի 18-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով տարածված տեղեկությունների մասին, թե առաջիկայում իր կարգադրությամբ քանդվելու են շենքերի տանիքներին կառուցված մանսարդները, հայտարարեց, որ հակառակն է արվելու. «Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, դրանք  պետք է լինեն, այսպես կոչված, 5-րդ ճակատը: Այն պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի կողմից պետք է ունենա թույլտվություն»:

«Եթե տեսել եք, օրինակ Փարիզի շենքերի 5-րդ ճակատի հարցը հենց այդպես է լուծվել: Դրանով շենքը գեղեցկանում է, քաղաքը գեղեցկանում է, մարդիկ էլ նոր բնակարաններ են ունենում: Չկա քանդման, կա կառուցման գաղափար: Բնականաբար դա պետք է լինի շենքի բնակիչների համաձայնությամբ»,-ասաց Մարությանը:

Նոր կառուցվող հատվածը համապատասխանելու է բոլոր շինարարական նորմերին:

 

Նույն շարքից