Բարի օր Տնտեսություն 

Տիգրան Ավինյանը՝ սպասվող կրճատումների մասին

analitik.am

Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հարցի շուրջ են բանակցություններն ընթանում՝ գնի պահպանման, թե իջեցման:

Ավինյանը նշել է, որ նոր տեղեկատվություն դեռ չկա, եթե նման ինֆորմացիա լինի, կհայտնվի. «Պրոցեսն աշխատատար է և շարունակական, այն շարունակվում է»:

Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններին և նրան, թե քանի աշխատող է կրճատվելու առաջին փուլում, Ավինյանը նշել է, որ առաջին փուլում որևէ մեկը չի կրճատվելու. «Երկու տարում 100 հազար կրճատման մասին թվերն ինձ թվում է ուռճացված են»:

Նույն շարքից