Միջազգային Քաղաքականություն 

Սաակաշվիլին հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է լքել Միասնական ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ չի կարողանում տեղում իրականացնել կուսակցական գործունեությունը:

Սաակաշվիլին հայտարարել է, որ կուսակցությունն անընդհատ պետք է թարմացվի, նոր մարդիկ պետք է անդամագրվեն, նոր սկզբունքներ պետք է լինեն կուսակցությունը ղեկավարելու համար. «Նախ Իվանիշվիլին անում է ամեն ինչ ինձ երկիր չթողնելու համար: Բացի դրանից, մեր առաջնորդներից մի քանիսը բանտերում են: Այս ամենը բարդացնում է մեր կազմակերպության աշխատանքը: Այս իրավիճակում կուսակցության նոր նախագահ պետք է ընտրել»:

Որպես կուսակցության նախագահ Սաակաշվիլին տեսնում է Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեին:

Նույն շարքից