Եթովպիայում կործանված Boeing 737 MAX 8 օդանավի սև արկղերի ուսումնասիրությունն անակնկալ արդյունքներ է ի հայտ բերել: Բանն այն է, որ այն, ամենայն հավանականությամբ, կործանվել է նույն պատճառով, ինչի արդյունքում 2018 թվականին կործանվել Lion Air-ի նույն մոդելի օդանավը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Եթովպիայի Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու դեպքերում էլ օդանավերը նույն պատճառով են կործանվել՝ հավելելով, որ մի քանի օրից ավելի մանրամասն ինֆորմացիա կտրամադրվի:
Սև արկղերի ուսումնասիրությանը մասնակցող ամերիկյան կողմը դեռ չի հաստատել այս ինֆորմացիան:
Հիշեցնենք, որ Եթովպիայում օդանավի կործանման արդյունքում զոհվեց 157 մարդ: