Գլխավոր 

Իսրայելը բաց դիվանագիտական հարաբերությունների է գնում Հայաստանի հետ, որպեսզի ևս մեկ պատուհան բացի դեպի ԵԱՏՄ. Ավիգդոր Էսկին

analitik.am

Վրաստանը հսկայական ազդեցություն ունի տարածաշրջանում, նրա նշանակությունը շատ կարևոր է: Թբիլիսին պետք է բարի կամք դրսևորի ետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների մասով, սակայն ոչ ի վնաս Արևմուտքի հետ հարաբերություններին, պետք է Վրաստանը հետևի Իսրայելի օրինակին: Իսրայելը, ինչպես գիտեք, շատ մոտ համագործակցություն ունի ԱՄՆ-ի հետ, սակայն միևնույն ժամանակ բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ին անդամակցելու համար: Իսրայելը հիմա բաց դիվանագիտական հարաբերությունների է գնում նաև Հայաստանի հետ, որպեսզի ևս մեկ պատուհան բացի դեպի ԵԱՏՄ: Ինչո՞ւ Վրաստանը չի կարող նույն դիրքորոշումն ունենալ: Այս մասին Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է իսրայելցի հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, ում կարծիքով Վրաստանը պետք է փոխի Ռուսաստանի հետ քաղաքականությունը, եթե ուզում է երկրներ հարաբերություններում բարի մթնոլորտ ստեղծել:

Իսրայելցի գործչի խոսքերով, տարածքային հակամարտությունները շատ ցավոտ են, սակայն կան օրինակներ, թե ինչպես են նման խնդրի երկու կողմերը դիվանագիտական հարաբերություններ ունենում, օրինակ՝ ԽՍՀՄ-ը և Ճապոնիան:

 

 

Նույն շարքից