Բարի օր Հասարակություն 

Փխրուն են, թող գնան մի անկյունում լացեն, մինչև կուժեղանան․ Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքական, հասարակական գործունեությունը ենթադրում է պատասխանատվություն յուրաքանչյուր ասված բառի համար, քննադատություններ, երբեմն կոպիտ և տհաճ, սեփական կարծիքդ փաստերով հիմնավորելու անհրաժեշտություն, հետևաբար քիչ կանայք են որոշում այս ոլորտներ մտնել, քանի որ այստեղ պետք է փխրունությունն ու նրբությունը թողնել տանը՝ ամուսնու, ընկերոջ, հարազատների մոտ:

Ասածս ինչ է, կարծում եմ՝ քաղաքական, հասարակական գործունեությամբ զբաղվող կանայք չեն կարող ու չպիտի նուրբ ու փխրուն լինեն (գործից դուրս ինչ ուզում են թող լինեն))), եթե այդպիսին են, ապա դա իրենց խնդիրն է, թող գնան մի անկյունում լացեն, մինչև կամաց-կամաց կուժեղանան կամ ուղղակի զբաղվեն նուրբ ու փխրուն գործերով:

Մի կողմից գենդերային հավասարություն են գոռում, մյուս կողմից՝ թե բա նուրբ կին է»:

Նույն շարքից