Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը խոսում է այն մասին, թե երբ կարտագաղթի Հայաստանից:
Հարցին, թե երբ ինքը կարտագաղթի Հայաստանից, Բադալյանը հայտարարել է «Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն՝ վարչապետը հրաժարական տա: Արդեն ինձ թվում է ես էլ հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից»:
Տեսանյութը 2017 թվականի է: Դրանից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց, իսկ Լուսինե Բադալյանը ոչ միայն չարտագաղթեց, այլ նաև Կարապետյանին հեռացրած Նիկոլ Փաշինյանի թիմի կազմում ընտրվեց ԱԺ պատգամավոր:
Նայել տեսանյութի 9:25 րոպեից: