Քաղաքական 

«Դեմ եմ»-ը իրավունքի նվաճման երթ է անելու

«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» ֆեյսբուքյան նախաձառնությունը փետրվարի 6-ին նախատեսում է անցկացնել իրավունքի նվաճման երթ, որին կոչ է արվում միանալ նաև գործատուներին:


«Նվաճման երթի նպատակն է` բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես` ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին` պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս` չփորձել ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել»,-ասված է նախաձեռնության էջում տեղադրված կոչում:

Նույն շարքից