Հասարակություն 

Էրդողանը Նոր Զելանդիայի ահաբեկչության տեսանյութը օգտագործում է քարոզարշավում

analitik.am

Նոր Զելանդիայի Քրիսթչարչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի ունեցած զինված հարձակման տեսանյութը, որն արդեն հանվել է մի շարք սոցկայքերից, օգտագործվում է Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից նախընտրական քարոզարշավում։

Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։

Նշյալ տեսանյութը ցուցադրվել է նախընտրական հանրահավաքներից մի քանիսի ժամանակ, երբ  Ստամբուլ և Թեքիրդաղ քաղաքներում ելույթ է ունեցել  Թուրքիայի նախագահ և  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս նշել է, որ Ավստրալիայում մզկիթի վրա հարձակված անձը թիրախավորել է անձամբ իրեն, ինչպես նաև ամբողջ Թուրքիային։

Էրդողանից բացի նշյալ տեսանյութը քարոզչական նպատակներով օգտագործվել է նաև Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդաչօղլուի կողմից։

ermenihaber.am

Նույն շարքից