Հասարակություն 

Հայաստան է ժամանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 27-րդ խումբը

Չորեքշաբթի օրը՝ մարտի 20-ին, գիշերը ժամը 01:05-ին, Հայաստան կժամանի ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 27-րդ խումբը: Խումբը բաղկացած է 37 կամավորներից, ովքեր բոլորը Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են:

Կամավորները Հայաստան են գալիս երկու տարի ժամկետով, ապրելու են Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում, աշխատելու են դպրոցներում և հասարակական կազմակերպություններում:

Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ:

Նույն շարքից