Հասարակություն 

Արցախի կարգավիճակի միակ փոփոխությունը կարող է լինել այն, որ Արցախը միանա Հայաստանին. Դավիթ Բաբայան

analitik.am

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, և սա ամրագրված է Սահմանադրությամբ: Մենք ունենք մտքի և խղճի ազատություն, բայց մենք ունենք պետություն և ինքնիշխանություն: Մեր ժողովուրդն արդեն իր ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեի ժամանակ իր կամքն արտահայտել է և հետդարձ անցյալին չի կարող լինել:

Արցախի Հանրապետության կարգավիճակի միակ փոփոխությունը կարող է լինել այն, որ Արցախը միանա միացյալ հայրենիքին՝ Հայաստանին:

Ազգային անկախ պետականությունը մեր գերագույն արժեքն է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, որի հետ պետք է հարաբերությունները զարգացնել, քանի որ ՌԴ-ում կա ամենամեծ հայկական սփյուռքը:

Մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական մեծ սփյուռք և ռազմավարական գործակցություն:

Արցախը իր հարաբերությունները պետք է զարգացնել նաև ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի և բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական մեծ սփյուռք:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան

Նույն շարքից