2014թ. աշխարհի երկրների պաշտպանական բյուջեները կաճեն վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ: Այս մասին ասվում է HIS փորձագիտական ընկերության ամենամյա զեկույցում: HIS-ը հաստատել է որ պաշտպանական ծախսերի առումով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, 2013թ. նրա ռազմական բյուջեն կազմել է 582,4 միլիարդ դոլար, երկրորդ տեղում է ՉԺՀ-ն` 139,2 միլիարդ դոլար, երրորդ տեղում ՌԴ-ն` 68,9 միլիարդ, չորրորդում`Մեծ Բրիտանիան` 58,9 միլիարդ, հինգերորդում Ճապոնիան` 56,8 միլիարդ, վեցերորդում Ֆրանսիան` 53,1 միլիարդ:
HIS-ը վերջին երկու տարիներին պաշտպանական ծախսերի աճ է արձանագրում Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում եւ Օմանում:
Ընկերության մասնագետները նաեւ նշում են, որ Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն վերջին 10 տարիներին եռապատկվել է, իսկ 2015թ. Չինաստանի ռազմական ծախսերը ավելի շատ կլինեն, քան Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը միասին վերցրած: Ընդ որում` 2015թ. ՌԴ-ի եւ Չինաստանի ռազմական բյուջեները կգերազանցեն ԵՄ-ի ռազմական ծախսերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: