Քաղաքականություն 

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը

Ստորև ներկայացված միջազգային փաստաթղթերը նախատեսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ դրույթներ.

  • «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի 2004թ. Կոնվենցիա

Հոդված 54, մաս 1, կետ (c)

ՀՀ կողմից վավերացվել 08.03.2007թ.առանց վերապահումների,

 Հասանելի է հետևյալ հղմամբ՝

https://www.unodc.org/unodc/en/treaties/CAC/

  • «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման ևահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի 16.05.2005թ. կոնվենցիա (Վարշավայիկոնվենցիա)

Հոդված 23, մաս 5

ՀՀ կողմից վավերացվել է 02.06.2008թ առանց վերապահումների,

Հասանելի է հետևյալ հղմամբ https://www.coe.int/en/web/conventions/full-list/-/conventions/treaty/198)

  • Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածմանֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ստանդարտներ, ՖԱԹՖ հանձնարարականներ, 2012թ.

Հանձնարարական 4, 38

Հանձնարարականների ստանձնումը բխում է ՀՀ-ի՝ Եվրախորհրդի անդամակցությունից

Հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/recommendations/pdfs/FATF%20Recommendations%202012.pdf

  • ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվություն, 2018թ

Էջեր 124, 131

 Հասանելի է հետևյալ հղմամբ՝

https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf?fbclid=IwAR2DaMyfE06fr_piI2b4OWBJG7ww9Vlhhf8GGD0AcrTkYEsWzBUrPOnkK-4

 

  • «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման ևահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի դրույթներին Հայաստանիհամապատասխանության գնահատման հաշվետվություն, 2016

Էջ 26-27, կետեր 77, 81

Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://rm.coe.int/conference-of-the-parties-council-of-europe-convention-on-laundering-s/168072b57d

  • ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվություն, 2015թ.

Էջ 42, Անմիջական արդյունք 8, կետ 3,

Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://rm.coe.int/anti-money-laundering-and-counter-terrorist-financing-measures-armenia/16807152b4

Միջգերատեսչական հանձնաժողովի կայացրած որոշումները.

  1. 11.03.2011թ. կայացված 25-րդ նիստի արձանագրություն.
  2. Ընդունելի գիտություն` Վարշավայի կոնվենցիայի` բռնագրավման մասին դրույթների իմպլեմենտացման վերաբերյալտեղեկատվությունը:
  3. Արձանագրել,որ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, որիանդամները պետք է լինեն համապատասխան մասնագիտական կրթությամբ:
  4. ՀանձնարարելՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին նամակով դիմել համապատասխանգերատեսչություններին` ներկայացնելով աշխատանքային խմբում ընդգրկվելիք անձանց վերաբերյալ չափանիշները ևառաջարկելով իրենց կողմից ներկայացնել թեկնածուներ:
  5. 02.03.2012թ  կայացված 26-րդ նիստի արձանագրություն.

8.1. Ընդունել ի գիտություն Վարշավայի կոնվենցիայի` բռնագրավման մասին դրույթների իմպլեմենտացման աշխատանքներըիրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալտեղեկատվությունը:

8.2. Հաշվի առնելով, որ Վարշավայի կոնվենցիայի` ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի վրա գույքիօրինականության ապացուցման պարտականությունը դնելու մասին,  ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքիբռնագրավումը առանց մեղադրական դատավճռի իրականացնելու վերաբերյալ դրույթները երկարատև և մանրակրկիտ  քննարկումների կարիք ունեն` հանձնարարել աշխատանքային խմբին` շարունակել աշխատանքները վերոհիշյալ երկուդրույթների ընդունման նպատակահարմարության վերաբերյալ:

  1. 26.09.2013թ  կայացված 28-րդ նիստի արձանագրություն.

2.1. Ընդունել ի գիտություն «Վարշավայի կոնվենցիայի ինքնագնահատման արդյունքների վերաբերյալ»  տեղեկանքը:

2.2. Արձանագրել, որ Վարշավայի կոնվենցիայի ինքնագնահատման արդյունքներով կոնվենցիայի որոշ դրույթներին ՀՀօրենսդրության անհամապատասխանության և մասնակի համապատասխանության հարցերը կքննարկվեն ևհամապատասխան առաջարկներ կներկայացվեն 2014թ. Կողմերի համաժողովի կողմից Վարշավայի կոնվենցիայիդրույթներին ՀՀ համապատասխանության գնահատումից հետո:

Ծանոթագրություն: Հաշվի առնելով, որ 2015թ. իրականացվելու էր ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատումը՝ ուստի սույն կոնվենցիային ՀՀ համապատասխանության գնահատումը հետաձգվել և իրականացվել է 2016թ., որպեսզի գնահատելիս հաշվի առնվեն 2015թ. ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները:

  1. 15.04.2016թ. կայացված 32-րդ նիստի արձանագրություն

     2.1. Հաստատել «ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլիգնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագիրը»:

Ծանոթագրություն: Միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսվում է իրականացնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի միջազգային փորձի ուսումնասիրություն և արդյունքները ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովին:

ՀՀ գերատեսչությունների հետ նամակագրություն

13.02.2017թ. թիվ 23-06/000276-17 ՖԴԿ գրություն՝ հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին, պատճենը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանին,ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ Սերժիկ Ավետիսյանին

«Միջոցառումների ծրագրի 37-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ է դիտարկել ՀՀ-ում առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից իրականացվել է վերը նշված ինստիտուտը ներդրած երկրների փորձի ուսումնասիրությունը (կից ներկայացվում է):

Առաջարկում ենք առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի՝ ՀՀ-ում ներդրման հնարավորությունների, ներառյալ՝ հնարավոր սահմանադրական կամ այլ օրենսդրական խոչընդոտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիրքորոշումները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես սույն միջոցառման առաջին կատարողի, իսկ պատճենը՝ ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին»

  1. 01.06.2017թ  կայացված 33-րդ նիստի արձանագրություն.

2.2     Առաջարկել Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի 37-րդ և 38-րդ կետերի կատարման համար պատասխանատու գերատեսչություններին (ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ վճռաբեկ դատարան, ՀՀ ֆինանսների նախարարություն) ներկայացնել իրենց դիրքորոշումը ՀՀ արդարադատության նախարարություն 1-ամսյա ժամկետում: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին առաջարկել 2-շաբաթյա ժամկետում  վերը նշված կետերով նախատեսված միջոցառումների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը ուղարկել շահագրգիռ իրավապահ մարմիններին (ՀՀ ԿԱ ոստիկանություն, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե)՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կարծիք տրամադրելու նպատակով: Արձանագրել, որ առաջարկությունները ստանալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, որից հետո ինստիտուտների ներդրման հնարավորության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կներկայացվի Միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

19.06.2017թ. թիվ 23-06/001342-17 ՖԴԿ գրություն հասցեագրված՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանին,ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սուրեն Բաղդասարյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, Պատճենը՝ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին

«Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի 1-ին Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի (Միջգերատեսչական հանձնաժողով) նիստում քննարկվել է վերջինիս կողմից հաստատված միջոցառումների ծրագրերի կատարման ընթացքը: Քննարկման արդյունքում որոշվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի 37-րդ (առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում) և 38-րդ (կալանադրված, առգրավված և բռնագրավված գույքի կառավարում) կետերով նախատեսված միջոցառումների միջազգային փորձի ուսումնասիրության առնչությամբ ստանալ շահագրգիռ իրավապահ մարմինների դիրքորոշումը:

Կից Ձեզ ենք ներկայացնում վերը նշված ինստիտուտների միջազգային փորձի ուսումնասիրությունը և խնդրում ենք 1-ամսյա ժամկետում Ձեր առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես նշված միջոցառումների առաջին կատարողի»

  1. 30.11.2018թ կայացված 34-րդ նիստի արձանագրություն.

1.2.1    Հավանություն տալ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքիօրինականության ապացուցում» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքիբռնագանձում» հայեցակարգերին

1.2.2   Առաջարկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը «Ծանր կամ առանձնապես ծանրհանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ», «Առանցմեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձում» հայեցակարգերի մասինառաջարկություններ ունենալու պարագայում դրանք եռօրյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբին՝անհրաժեշտության դեպքում հայեցակարգերը լրամշակելու և կրկին շրջանառելու նպատակով:

1.2.3   Հայեցակարգերը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ՀՀ վարչապետի հանձնարարականովհամապատասխան իրավական ակտերի նախագծեր մշակող աշխատանքային խմբի ձևավորման համար: ՀՀ վարչապետիհանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբում ընդգրկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

ՀՀ վարչապետի 17.01.2019թ. N 45-Ա որոշմամբ հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի հետևյալ նոր կազմը.

  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)
  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
  • ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
  • ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
  • ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
  • ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
  • ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)
  • ՀՀ վարչապետի օգնական
  • Հայաստանի Հանրա­պետությունում Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի պետ  (համաձայնությամբ)
  • Հայաստանի բանկերի միություն ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
  • ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի 01.03.2019թ. N 195-Ա որոշմամբ ստեղծվել է  աշխատանքային խումբ Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ և Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և ՀՀ վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբի կազմը հետևյալն է.

  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ աշխատանքային խմբի ղեկավար
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
  • ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  • ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ համաձայնությամբ
  • ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ համաձայնությամբ
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի տեղակալ
  • ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար համաձայնությամբ
  • ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ համաձայնությամբ
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար համաձայնությամբ
  • ՀՀ դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետ համաձայնությամբ

Կենտրոնական բանկ

  • 80
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    83
    Shares

Նույն շարքից