Քաղաքականություն 

«Հայաստանը չունի մշտական դաշնակիցներ և բարեկամներ, Հայաստանն ունի մշտական շահեր» միտքը չափազանց վտանգավոր է

«Փորձագիտական-վերլուծական դաշտում մերթընդմերթ պտտվող «Հայաստանը չունի մշտական դաշնակիցներ և բարեկամներ, Հայաստանն ունի մշտական շահեր» միտքը չափազանց վտանգավոր է և որևէ կերպ չհիմնավորված: Իհարկե, առաջին հայացքից լավ է հնչում, գրավիչ է, ոգևորիչ է, բայց միայն առաջին հայացքից, ոչ ավել: Նախ, սա հայկական ասացվածք չէ, սա Վիտորիական դարաշրջանի Բրիտանիայի վարչապետ Փալմերսթոնի միտքն է, և այո` Մեծ Բրիտանիան թե՛ իր հզորության գագաթնակետին, և թե՛ հիմա կարող է իրեն նման ճոխություն թույլ տալ: Մեծ Բրիտանիայից բացի ևս 10-15 պետություններ նույնպես կարող են: Բայց փորձագիտական-վերլուծական միտքը պարտավոր է ռացիոնալ լինել: Մեզանում հաճախ ենք մոռանում, թե Հայաստանը որտե՞ղ է գտնվում, ինչպիսի՞ հարևաններ ունի, դրանք ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ մտադրություններ ու հավակնություններ ունեն, և որքանո՞վ են դրանք ուղիղ հակադրվում մեր շահերին:

Մոռանում ենք համեմամատել մեր ունեցած ռեսուրսները հարևանների ունեցածի հետ: Նաև մոռանում ենք, որ պատերազմները ոչ միայն բանակներով են հաղթում կամ զսպվում, այլ նաև բարեկամներով ու դաշնակիցներով: Պնդում եմ, որ Հայաստանը մշտապես ունի դաշնակիցների և բարեկամների կարիք: Ի դեպ, եթե «շահե՞ր, թե՞ արժեքներ» հակադրության մեջ առաջնայնությունը տրվում է շահերին, ապա տարածաշրջանում մեր երիկիրն իր հնարավորություններով, աշխարհագրական դիրքով, ռեսուրսներով և աշխարհին առաջարկելիքով բնավ էլ առաջնային դիրքերում չէ: Մենք աշխահի հետ չենք կարող խոսել շահերի լեզվով, որովհետև շահերի առևտրում առանձնապես առաջարկելիք չունենք: Մենք աշխարհի հետ ստիպված ենք խոսել համամարդկային արժեքների և տիեզերական ճշմարտությունների լեզվով, որը և Երրորդ Հանրապետության գոյության ողջ ընթացքում արվել է: Վկա` 45.000 ք/կմ հայկական իրականությունը, ինչը հնարավոր էր միայն մեր ժողովրդի տոկունության, դժվարություններին դիմանալու, մեր սպաների ու զինվորների քաջության և մեր դաշնակիցների ու բարեկամների շնորհիվ: Այս ճանապարհից շեղումը, հավատացե՛ք, լավ տեղ չի տանելու…»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

  • 60
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    63
    Shares

Նույն շարքից