Քաղաքականություն 

Նոր իշխանությունները հետևողաբար մսխում են այդ հաջողության դրական արդյունքները

analitik.am

«Նախկին 10 տարիներին Հայաստանի իշխանությունները Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրեցին նախաձեռնող և հայանպաստ արտաքին քաղաքականություն:

Այն օրինակելի են համարում թե՛ արևմուտքի և թե՛ ռուս շատ փորձագետներ:

Այդ տարիներին մեր դիրքերը արցախյան կարգավորման բանակցություններում ամրապնդվեցին: Ընդունվեցին ԵԱՀԿ

Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 5 հայտարարություն:

Ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման անհրաժեշտությունը, բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Գերմանիան, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին և համաձայնագիր կնքեց ԵՄ-ի հետ:

Սա է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության հայանպաստ արդյունքը: Նայեք ֆիլմն ու համոզվեք:

Հ.Գ. Իսկ նոր իշխանությունները հետևողաբար մսխում են այդ հաջողության դրական արդյունքները»:

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից