Հասարակություն 

Հայաստանում աշխատանք գտնելը դժվար է նույնիսկ ինձ համար. Մարիամ Փաշինյան

analitik.am

20 տարվա կյանքիս ընթացքում այդպիսի բան չի եղել, որ իմ հայրը կամ մայրն ինչ-որ տեղ զանգեն կամ միջնորդեն՝ ինչ-որ տեղ հայտնվելու համար։ Այս մասին Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը՝ նշելով, որ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակում անցնում է վեց ամսյա ժամկետով պրակտիկա․ «Բայց ես այդտեղ դիմել եմ, քննություն եմ հանձնել, անցել եմ հարցազրույցի փուլն՝ այսինքն դա աշխատանք չէ, այլ՝ պրակտիկա։ Աշխատանք գտնելն, ինչպես գիտեք, Հայաստանում շատ դժվար է նույնիսկ ինձ համար։ Միջին ժամկետն աշխատանք գտնելու բոլորի համար 20 ամիսն է, ինչը շատ երկար ժամկետ է»։

Մարիամ Փաշինյանի խոսքերով, շատ անգամներ մերժումներ է ստացել տարբեր աշխատանքի համար դիմելիս․ «Օրինակ՝ Ամերիկյան համալսարան դիմել էի որպես ստատիստիկա դասի օգնական, ու գիտեի, որ լավ չեմ պատրաստվել և այնտեղից մերժում եմ ստացել։ Ու երբ ես զգում եմ, որ ինչ-որ կազմակերպություն ինձ կարող է գործի ընդունել միայն ընտանիքիս համար, ես երբեք այնտեղ չեմ գնա, ու սա լրիվ անկեղծ եմ ասում»։

Իսկ այն հարցին, թե արդյոք կաշխատի պետական ապարատում, Փաշինյանի դուստրը պատասխանեց․ «Հիմա հաստատ ոչ, քանի որ այս պահին ես այդ փորձը չունեմ, երկրորդը՝ պետք է ինձ շատ փորձեմ տարբեր դաշտերում, և եթե հնարավորություններս ների, կմտածեմ այդ մասին»։

Նույն շարքից