Հասարակություն 

ԱՆ խոսնակը՝ տեղեկությունների մասին, որ Արսեն Թորոսյանն ինքն իրեն մարտի 8-ին պարգևատրել է 2,5 միլիոն դրամով

analitik.am

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարզաբանում

Անդրադառնալով Politik.am կայքի «Նախարար Արսեն Թորոսյանը մարտի 8-ի առթիվ ինքն իրեն շուրջ 2.5 մլն դրամ պարգավճար է տվել» հոդվածին, հայտնում եմ, որ նախարարության որևէ աշխատակից, այդ թվում նախարարը՝ մարտի 8-ի կապակցությամբ պարգևավճար չի ստացել։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով կառավարության անդամի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

Համապատասխանաբար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Այսպիսով, առողջապահության նախարարության աշխատակիցները ստացել են պարգևատրումներ՝ ղեկավարվելով վերը նշված օրենքներով և ՀՀ գործող իրավակարգավորումներով:

 

Նույն շարքից