Քաղաքական 

Թեւան Պողոսյանը շատ ճիշտ որոշում է կայացրել` հետ վերցնելով պատգամավորական մանդատը. Ա. Մարտիրոսյան

Թեւան Պողոսյանը շատ ճիշտ որոշում է կայացրել` հետ վերցնելով պատգամավորական մանդատը: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


«Դրական եմ գնահատում գործընկերոջս որոշումը` հետ վերցնելու պատգամավորական մանդատը: Թեւանը մեծ աշխատանք է կատարում եւ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ»:

Փոխնախագահը համոզված է, որ Թեւան Պողոսյանը դեռ մեծ անելիքներ ունի կուսակցության ներսում:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ այն տեղեկությանը, թե փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է լինելու. «Դեռ չգիտենք, թե այդ օրը ինչ ֆորմատով Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի ժողովրդի հետ: Մենք դեռ ոչինչ չենք որոշել: Այդ ամենը ապատեղեկատվություն է»:

Նույն շարքից