Քաղաքական 

Միջազգային դիտորդներն գագաուզների ինքնորոշման իրավունքն օրինական են համարում

Միջազգային դիտորդներն օրինական են համարում Գագաուզիայի ինքնավարության տարածքում Մաքսային միության հարցով հանրաքվեի անցկացումը: Այս  մասին հայտարարել է դիտորդական խմբի ներկայացուցիչ, բելգիական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Քրեյլմանը:

Նախնական զեկույցում ասվում է, որ ինքնավարության ինքնորոշման իրավունքը՝ հանրապետության անկախության կորստի դեպքում, երաշխավորված է օրենքով, հայտնում է Gagauzinfo.MD-ն:

«Մոլդովայի ղեկավարությունը պետք է խորհրդակցի Գագաուզիայի հետ՝ երկրի արտաքին ուղղության մասով:  Հանրաքվեի անցկացումը քաղաքացիների հետ իշխանությունների խորհրդակցության տարր է, որը եվրոպական քաղաքական մշակույթի բաղադրիչ մասն է, որն, օրինակ, առկա է Բելգիայում», — ասել է Քրեյլմանը:

Հաղորդվել էր, որ փետրվարի 2-ին Մոլդովայի ինքնավար տարածք Գագաուզիայում հանրաքվե էր անցկացվել՝ Մաքսային միություն մտնելու հնարավորության հարցով:

Տեղի ԸՀ-ի տվյալով՝ ՄՄ-ին անդամակցության կողմ է քվեարկել քաղաքացիների 98,47%-ը, ԵՄ-ի կողմնակիցները ընդամենը 2,77% են կազմել:

Հանրաքվեի մյուս հարցը ՝ Գագաուզիայի կարգավիճակի մասին (Մոլդովայի անկախության կորստի դեպքում դրա կազմից դուրս գալու հնարավորության) եւս արժանացել է քվեարկողների բացարձակ մեծամասնության աջակցությանը:  Կողմ է քվեարկել 98,9% -ը: Մասնակցության հայտը կազմել է 70,42 տոոկս:

Նույն շարքից