Բարի օր Հասարակություն 

Վարորդները կարող են տուգանվել՝ ըստ ավտոմեքենայի արժեքի

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի վարորդներ,

Մեր քաղաքական թիմը ի սկզբանե հայտարարել է, որ մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն։

Սրան հետեւում է, որ մասնավորապես ճանապարհատրանսպորտային տուգանքներ պետք է կիրառել բացառապես այդ խախտումները ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ նպատակով։

Միեւնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ կանխարգելիչ դրամական տուգանքները պետք է լինեն համաչափ խախտում իրականացրած անձի եկամուտների հետ, որպեսզի այդ խախտման կրկնվելու հավանականությունը քչանա։

Արագությունը գերազանցման համար կիրառվող 20.000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար աննկատ գումար։

Այդ պատճառով, ես ցանկանում եմ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերը առնվազն երկու անգամ կրճատվեն եւ դրանք բազմապատկվեն եկամտային գործակցի հետ։ Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով։

Դիցուկ, արագությունը գերազանցման համար, եթե կամայական վարորդ այժմ պետք է վճարի 10.000 դրամ, ապա իմ առաջարկած տարբերակով նա կվճարի 5.000 դրամ բազմապատկած մեքենայի արժեքի գործակցով։
Եթե մեքենան պայմանականորեն պատկանում է ամենաէժան մեքենաների դասին, ապա նա կվճարի 5000x1=5000դրամ, իսկ եթե այն պայմանականորեն ամենաթանկ մեքենան է 5000x10=50.000:

ՀԳ։ Ելակետ եմ ընդունում այն միտքը, որ որքան թանկարժեք է մեքենան, այնքան բարձր եկամուտ ունի սեփականատերը։
ՀԳ2: Բոլոր բերված թվերը օրինակներ են
ՀԳ3: Բացի վերը նշվածից, առաջարկում եմ նաեւ որոշակի փոփոխություններ իրականացնել ճանապարհատրանսպորտային նշանների կահավորման մեջ։ Մասնավորապես, հաճախ այդ նշանները տեղադրված են ոչ թե վարորդներին օգնելու, այլեւ տուգանելու համար։ Օրինակ «համայնքայն տարածք» նշանը հաճախ դրված է արագընթաց ճանապարհի վրա, որի շուրջ համայնքի որեւէ կառույց կամ բնակավայր չկա։
ՀԳ4: Առաջարկում եմ նաեւ կանխիկ վճարելու մեխանիզմը վերացնել, սա պարունակում է կոռուպցիոն ռիսկ։

 

Նույն շարքից