Գլխավոր Հասարակություն 

Անհայտ անձը Նյու Յորքում կրակ է բացել անցորդների վրա

analitik.am

Անհայտ անձը Նյու Յորքում կրակ է բացել անցորդների վրա: Այս մասին հայտնում է NBC New York-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Միջադեպի արդյունքում երեք տուժած կա: Նրանցից մեկը 18 տարեկան է, մյուս երկուսը՝ 23: Երիտասարդները հրազենային վնասվածքը ստացել են ոտքերի և մեջքի շրջանում:

Ոստիկանությանը դեռ չի հաջողվել վնասազերծել կրակողին: Իրավապահներն ուսումնասիրում են, թե որքանով տեղի ունեցածը կապ ունի տեղի հանցավոր խմբավորումների հետ:

Նույն շարքից