Հասարակություն 

Յուլյա Նաչալովայի օգնականը պատմել է նրա հետ վերջին խոսակցության մասին

analitik.am

38 տարեկան հասակում կյանքից հեռացած Յուլյա Նաչալովայի օգնականը՝ Աննա Իսաևան, «Россия-1»-ի հետ զրույցում պատմել է երգչուհու հետ վերջին զրույցի մասին:

Իսաևայի խոսքերով, Նաչալովան մարտական է տրամադրված եղել և քննարկել է իր հետ պաշտոնական հաղորդագրությունը, որը պետք է տարածվեր մամուլի համար: Նաչալովան իր օգնականին խնդրել է ինքնուրույն գործել և լրագրողների հետ խոսել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում:

«Ան, ես քեզ վստահում եմ, ամեն տեղ ասա այն, ինչ ճիշտ ես համարում, ես քեզ տալիս եմ այդ իրավունքը»,-ասել է երգչուհին:

Յուլյա Նաչալովան մահացավ մարտի 16-ին, նրա հրաժեշտի արարողությունը կայանալու է մարտի 21-ին:

Նույն շարքից