Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի նախագահը հրաժարվել է Պուտինի հետ «կաշա եփել» ու ուտել

analitik.am

ICTV-ի եթերում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «կաշա եփել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկի հետ այնտեղ «կաշա է եփում»: Ես չեմ պատրաստվում ոչ եփել, ոչ էլ ուտել, ոչ էլ ձկնորսության եմ վազելու, ինչպես անում են մեր որոշ թեկնածուներ»,-ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե պնդում է, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները պետք է խստացվեն և կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Կիևին Մոսկվայի դեմ պայքարում:

 

Նույն շարքից