Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ այս կադրերով ու քաղաքականությամբ օր օրի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, թերևս, բոլորից լավ է հասկանում, որ այս կադրերով ու քաղաքականությամբ օր օրի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում: Սեփական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար նրան հարկավոր է ոչ միայն անակնկալ այցեր կատարել ու բանաստեղծություններ գրել, այլև գործողությունների շարք ծրագրել, որոնք կապահովեն տեսարաններ, բայց ոչ հաց։

Մեծ ակնկալիքներ ունեցող հանրությունն օր առաջ է սպասում փոփոխությունների, սակայն դրանց նշանները ոչ միայն չեն երևում, եղածն էլ արագորեն փոշիանում է։ Բողոքող քաղաքացիների քանակն ավելանում է, ինչը չի կարող չնկատել լրագրողի սուր աչք ունեցող Նիկոլ Փաշինյանը։

Մեր տեղեկություններով` Փաշինյանի շուրջ են հավաքվել նրա PR-ով զբաղվող վստահելի մարդիկ, որոնք գործողությունների պլան են մշակում` հանրային աչքը շոյող քայլերով։ Գնալ գյուղ, ռանչպարի հետ շփվել, չափածո հանձնարարական գրել, գիրք բաժանել, արտասանել, չի բացառվում` նաև երգել, տպավորություն ստեղծելով, թե «տառապում» է հանրության հոգսով։

Չնայած PR-ով զբաղվողների ջանքերին, երբեմն մշակված քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմեց, որ անակնկալի է եկել, երբ առևտրի կենտրոններից մեկում հանդիպել է վարչապետին` տիկնոջ հետ։ Բայց զարմանքը կարճ է տևել. առևտուր անող վարչապետին այնքան շատ թիկնապահներ են ուղեկցել, որ շարքային քաղաքացիները «զմռսվել» են խանութի սրահում, մինչև նրանք բարեհաճել են ավարտել իրենց առևտուրը։ «Ոնց պտտվում էի, դեմս դուրս էին գալիս թիկնապահները»,- դժգոհեց քաղաքացին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 187
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    189
    Shares

Նույն շարքից