ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին։ Համապատասխան հաղորդագրությունը նա գրել է Twitter-ում։
ԱՄՆ նախկին ղեկավարը նշել է, որ հիացած է ուկրաինացիների տոկունությամբ, ովքեր ժողովրդավարություն են պահանջում երկրում, գրում է Обозреватель-ը։
«Համառորեն երկխոսության և խաղաղ կարգավորման կոչ եմ անում՝ ուժեղ և միասնական Ուկրաինա ստեղծելու համար։ Նրանք կարող են դա»,- գրել է Քլինթոնը։