Հասարակություն 

Փարիզի Շանզ Էլիզե պողոտան ավերված է. Տեսանյութ

Փարիզցիներն ու քաղաքի այցելուները դատապարտել են Փարիզի մայրաքաղաքում դեղին բաճկոնների բողոքի ցույցերի ժամանակ գրանցված վանդալիզմի դրսևորումները: Քննադատության է ենթարկվել նաև Ֆրանսիայի կառավարությունը, որը այդ ժամանակ չի կարողացել ապահովել կարգուկանոնը

Հանրահայտ Շանզ Էլիզե պողոտան նմանվել է պատերազմի գոտու: Մարտի 16-ին դեղին բաճկոնների բողոքի ցույցերի ընթացքում կոտրվել էին բազմաթիվ խանութների ապակիներ, որոնք այնուհետև թալանվել էին, հրդեհվել էր բանկերից մեկի շենքը և ընդհանուր առմամբ ստեղծվել քաոսային իրավիճակ:

«Նրանց գործողությունների արդյունքում պողոտան թալանի է ենթարկվել: Այժմ պողոտայում 15 հազար աշխատողները, բնակիչները և այցելուները վախեցած են»,- ասում է Շանզ Էլիզեի կոմիտեի անդամ Ջին-Նոել Ռեինհարդթը:

Կիրակի օրը Փարիզ ժամանած այցելուները զարմացել էին ավերածությունների մակարդակով:

«Այնքան շատ ապակիներ էր կոտրված: Սա շոկային է: Չեմ պատկերացնում, թե ինչ էր կատարվել երեկ այստեղ»,- ասում է զբոսաշրջիկ Շինո Քյուն:

Դեղին բաճկոնների բողոքի ելույթները սկիզբ են առել դեռևս անցած նոյեմբեր ամսին: Շարժումը ուղղված է տնտեսական արդարության ապահովմանը: Սակայն նման ավերիչ գործողությունների արդյունքում վերջիններս կորցրել են սովորական քաղաքացիների աջակցությունը:

«Ամեն ինչ ավերված էր: Երեկ տեսա Հաղթական կամարի մոտ, թե ինչպես էին հանում գործիքներով սալաքարերը և նետում ոստիկանների վրա: Դա սխալ է»,- ասում է Փարիզի բնակիչ Պասկալ Լեգրոթը:

Շաբաթ օրը մեկնարկած բողոքի ելույթին նախորդել էին համեմատաբար հանգիստ շրջանը և նախագահ Մաքրոնի նախաձեռնած քննարկումները: Ազգային այդ քննարկումներն ավարտվեցին ուրբաթ օրը: Ոստիկանությունը հաղորդում է, որ բռնությունները նախաձեռնել էին 1500 ծայրահեղականներ:

Ամերիկայի ձայն

  • 33
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    35
    Shares

Նույն շարքից