Հասարակություն 

Շղթայական ավտովթար՝ Արգավանդ գյուղում. Կան տուժածներ

Մարտի 18-ին, ժամը  20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes C-class վարորդ՝ Ա. Ս., ծնված 1989 թ․, Opel Astra-J վարորդ՝ Դ. Շ., ծնված 1997 թ․, Toyota Camry (վարորդ` Լ. Տ., ծնված 1987 թ. և Ford Focus մակնիշերի վարորդ՝ Վ. Մ., ծնված 1979 թ. ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, այնուհետև՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Opel Astra-J մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes, Opel և Toyota մակնիշերի ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

  • 104
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    104
    Shares

Նույն շարքից