Հասարակություն 

Հայաստանից դուրս ապրող հայերի մեծ մասը կարծում են, որ վերջին 28 տարում Հայաստանը քանդվել ու թալանվել է

analitik.am

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի ընկերներ,

Մեր հայրենակիցների (առավելապես Հայաստանը լքած և արտերկրում բնակություն հաստատած) ճնշող մեծամասնության մոտ գերիշխում է այն համոզմունքը, որ վերջին 20, իսկ իրականում 28 տարիների ընթացքում Հայաստանը քանդվել ու թալանվել է նախկին իշխանությունների կողմից:

Չմտնելով այդ համոզմունքի բովանդակային քննարկման մեջ՝ ինձ, կարծում եմ նաև մեր շատ այլ հայրենակիցներին, հետաքրքիր է իմանալ,

  1. Համաձա՞յն եք արդյոք այս պնդման հետ, և
  2. Հայաստանում վերջին 28 տարիներին որևէ դրական բան եղե՞լ է, թե ոչ:

Եթե եղել են լավ ու դրական գործեր, հաջողություններ, ձեռքբերումներ, ապա որոնք են դրանք ձեր կարծիքով:

Շնորհակալ կլինեմ ձեր կարծիքը և տեսակետը ներկայացնելու համար:

 

Նույն շարքից