Քաղաքական 

Ֆրանսիայում կալանքից ազատվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլին այսօր ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի դատարանի որոշմամբ ազատվել է՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պայմանով:

Այս մասին ասված է Վրաստանի դատախազության հաղորդագրությունում:

Դավիթ Քեզերաշվիլիին արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը եւ պարտավորեցրել բնակվել դատարանի նշած հասցեում: Նա բնակարանը կարող է լքել որոշակի ժամերի:

էլեկտրոնային ապարանջան կրելու ժամկետը 6 ամիս է: Նաեւ՝ դատարանի որոշմամբ նա պետք է դատարանին հանձնի իր երկու անձնագրերը:

 «Վրաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է արտահանձնման հարցով ֆրանսիացի գործընկերների հետ բանակցությունները», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, իշխանությունների կողմից հետախուզվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար 35-ամյա  Դավիթ Քեզերաշվիլին 2013թ. հոկտեմբերին ձերբակալվել էր  Ֆրանսիայում: Նա մեղադրվում է բազմամիլիոնանոց կաշառքներ վերցնելու եւ զենքի ապօրինի առեւտրի համար:

Նույն շարքից