Գլխավոր Հասարակություն 

Այսօր այստեղ եմ պատասխանելու բոլոր հարցերին՝ արտաքին քաղաքականությունից մինչև անձնական. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այս պահին ՀՀ կառավարության հետ քննարկվում է առնվազն 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 միլիարդ դոլարի ներդրումային ծավալներով: Այդ ծրագրերցի 42-ը՝ 774 միլիոն դոլարի ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

Վարչապետի խոսքերով, սա նշանակում է, որ որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ կա:

Փաշինյանը խոսեց նաև մարտի 23-ին տեղի է ունենալիք համապետական մաքրության օրվա մասին՝ հույս հայտնելով, որ կմասնակցեն բոլորը: Վարչապետն ասաց, որ անձամբ մասնակցելու է՝ նախապես չհայտարարված որևէ բնակավայրում:

Վարչապետը խոսեց հիփոթեքային վարկավորման մասին ևս՝ նշելով, որ 2019 թվականի փետրվարին, 2018 թվականի փետրվարի հետ համեմատ, հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով:

Նախաբանում իր խոսքը վարչապետ Փաշինյանն ավարտեց հայտարարելով, որ մամուլի ասուլիս  է հրավիրելու, որպեսզի պատասխանի բոլոր հարցերին՝ արտաքին քաղաքականությունից մինչև անձնական:

Նույն շարքից