Հասարակություն 

Ինչու են փոխվել Մարտի 1-ի պարկուճները. Նիկոլ Փաշինյանը խոստանում է ամեն ինչ անել գործը բացահայտելու համար

analitik.am

Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի սպանությունների բացահայտման համար նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ քրեական գործն արդեն հարուցվել է:

«Մենք այսօր քննչական մարմինների կողմից արված հայտարարությունների մակարդակով գործ ունենք փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Ինչու են փոխվել, որովհետև դրանց փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, նաև սպանությունների մասով: Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ: Այո, հնարավոր է դա արվել է բանակի ներգրավվածությունը թաքցնելու համար, սակայն կարող է լինել վարկած, որ այնտեղ եղել են նաև այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, եթե առաջին վարկածն է, նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանել: Հետևաբար պարկուճներ փոխողները պետք է ներգրավվեն և տան ցուցմունքներ:

«Որևէ կասկած թող չլինի, որ Մարտի 1-ը բացահայտելու համար արվելու է ամեն ինչ»,-հավելեց վարչապետը։

Նույն շարքից