Գլխավոր Հասարակություն 

Եթե փորձեն Ֆեռարիով էլ հասնել իրենց գնացքին, չեն կարող. Նիկոլ Փաշինյանն ապաշխարելու կոչ է անում

analitik.am

Ոմանք գրում են, թե երկիրն անկայունության շրջանում է: Հեսա էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, տեսեք թե ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու, մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է, եթե փորձեն Ֆեռարիով էլ հասնել իրենց գնացքին, չեն կարող: Նրանց էջը փակված է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք մի ճանապարհ ունեն, ապաշխարել ժողովրդի առջև և ներում հայցել, այլ անելիք  չունեն: Նրանց բոլոր ցանկությունները՝ վարել հասարակական, քաղաքական գործունեություն, մենք երաշխավորելու ենք: Այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ սև քարոզչություն իրականացնելու համար, սակայն կառավարությունը որևէ պատասխան քայլ չի անում, քանի որ մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, այդ շրջանակները պետք է հասկանան, որ Հայաստանի ժողովրդի շրջանում չեն կարող աջակցություն ունենալ՝ ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն:

Նույն շարքից