Հասարակություն 

Ասում են, որ վարչապետի ուղեղը պետք է հանած լինի, տեղը պարկետ շարած լինի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր ոմանք հայտարարում են, թե կառավարությունը զգացմունքներ ունի, քննադատում են դրա համար: Ասում են՝ ով է տեսել նման բան, ո՞նց , վարչապետը պետք է զգացմունք ունենա՞, իհարկե ոչ, պետք  ուղեղը հանած տեղը պարկետ շարած լինի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հենց այդպես է երկար ժամանակում եղել:

«Ես մեր ժողովրդին ընկալում եմ որպես ծնող, որովհետև ժողովուրդն է ստեղծել մեզ, վերցրել ու բերել դրել այստեղ: Սա կարող է սենտիմենտալ թվա, բայց դա այդպես է: Ես իմ ամենօրյա գործունեությունն ընկալում եմ որպես իմ որդիական պարտականությունների կատարում ժողովրդի առաջ: Հիմա այն մարդիկ, ովքեր ասում են, որ թեժ մարտ է լինելու, ասեմ, որ նման բան չի լինելու: Լինելու է երկխոսություն, իսկ անցյալի մնացորդներն ընդամենը հոգեվարքի գործընթացի մեջ են»:

 

Նույն շարքից