Քաղաքականություն 

Կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր մեր սահմանադրությամբ սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու շատ խիստ սահմանփակումներ կան, մենք կարծում ենք, որ դրանք պատեհ չեն, այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ կարվեն: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին:

«Ես գիտեմ, որ կան քննարկումներ խորհրդարանական համակարգը փոխելու և նախագահական համակարգի վերադառնալու մասին, սակայն ես այն կյարծիքին չեմ, որ հիմա այդպիսի անհրաժեշտություն կա: Մի տարի էլ չկա, որ այս համակարգը գործում է, պետք է հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում, որից հետո հետևություններ անել: Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, կարող է փոխվել, սակայն ես չէի ուզենա կանխորոշող հայտարարություններ անել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ հիմա պետք չէ փոխել կառավարման համակարգը, քանի դեռ չկան փաստարկներ, թե ինչու պետք է դա արվի. «Այս պահին փաստարկ չկա, սակայն հաջորդ պահին կարող է լինել և լինել շատ ծանրակշիռ: Կարծում եմ, որ ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության վրա»:

 

Նույն շարքից