Քաղաքականություն 

Եթե նախկինները փորձեն ոտքի հանել ժողովրդին, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցող ցույցերի մասին և պատասխանելով հարցին, թե ինչով են դրանք պայմանավորված՝ արդյո՞ք մարդկանց ակնկալիքներն ավելի մեծ են, թե դրանք ուղղորդված են, հայտարարեց, որ դա նախկին համակարգի արդյունքն է. Հիմա քաղաքացին գիտի, որ ինքը սուբյեկտ է: Պատկերացրեք ջրի ամբարտակը: Կառուցվել է բռնատիրության, կոռուպցիայի, ռեպերսիաների ամբարտակ, որը մարդկանց անընդհատ զսպել է, չի թողել արտահայտվել: Հեղափոխությունն այդ ամբարտակը ջարդել է, այդ կուտակվածը ողողում է  Հայաստանը: Մարդն ուզում է իր ասելիքն ասի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Մարդիկ ասելիք ունեն ասում են, երբեմն՝ էմոցիոնալ: Իմ խնդրանքն է դա անել այլոց իրավունքները հարգելով: Մենք ժողովրդավար երկիր ենք: Ոնցոր միջազգային հանրությունը դա ավելի շատ է ֆիքսել»:

Հարցին, թե նախկին իշխանությունները չեն կարող արդյոք ժողովրդին ոտքի հանել, Փաշինյանն ասաց, որ իհարկե չեն կարող. «Եթե նման փորձեր անեն, ինձ թվում է, որ ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»:

 

Նույն շարքից