Հասարակություն 

Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Նախկինում եղել է պրակտիկա, որ սահմանն անցած մարդկանց Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը պարտավորվել են մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել: Այդ պրակտիկան միշտ է եղել: Դա ընդհատվեց այն ժամանակ, երբ զինված ադրբեջանցիները մտան մեր տարածք և սպանություններ եղան: Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ փոխվստահության ամրապնդման համար հայկական ու ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակում տեղի ունենա՝ բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով:

Վարչապետը հատուկ խոսեց Կարեն Ղազարյանի մասին. «Նրանց վարկածով Կարեն Ղազարյանը դիվերսանտ է և 20 տարի ազատազրկման դատապարտեցին»:

Վարչապետը հիշեցրեց, որ օրեր առաջ ադրբեջանցի է անցել սահմանը և վնասազերծվել, հիմա քննություն է տարվում, որը կպարզի՝ վերջինս դիվերսանտ է, թե մոլորված. «Եթե մարդկանց գործողությունների արդյունքում մարդ չի տուժել, չի սպանվել, մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել, սակայն եթե մարդ է սպանվել, սա այլ հարց է»:

 

Նույն շարքից