Հասարակություն 

Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է: Այսօր՝ մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ի վերջո Հայաստանի առաջին տիկինը:

Փաշինյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչու կան նման քննարկումներ. «Մի ժամանակ էլ քննարկում էին հանրապետության միակ տղամարդու հարցը: Հիմա էլ անցել ենք առաջին տիկնոջ հարցին: Էտ ինչ թեմա է ընդհանրապես: Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինն իր կինն և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար հանրապետության առաջին պարոնն իր ամուսինն է:

Փաշինյանը բոլոր նրանց, ովքեր չեն գտել իրենց առաջին տիկիններին և պարոններին, մաղթեց գտնել իրենց կեսերին և երջանիկ լինեն»:

 

Նույն շարքից