Հասարակություն 

Ես հիմա շրջում եմ ավտոմեքենաներով, որոնք գնվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մեր իրականության մեջ նոր սիմվոլ է հայտնվել՝ ուղղաթիռը: Ես ուզում եմ մի վատ լուր ասել ուղղաթիռի հարցով մտահոգ բոլոր մարդկանց: Վարչապետի ծառայողական ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, որպեսզի այն չվերածվի ջարդոնի: Նույնիսկ եթե վարչապետը չի նստում, այն պարտավոր է օդ բարձրանալ, գնալ պտտվել գալ: Եթե այդպես չլինի մենք պետական թանկարժեք գույքը կվերածենք մետաղի ջարդոնի: Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենային: Ես հիմա շրջում եմ այն մեքենայով, որը 2008 թվականին գնվել է Սերժ Սարգսյանի համար և որը նրա կողմից վերջին 3 տարին չի օգտագործվել, քանի որ համարվել է ոչ պիտանի: Կա մի հատ էլ ԲՄՎ ավտոմեքենա, որը գնվել է Ռոբերտ Քոչարյանի համար 2004 թվականին՝ X5-ը: Հեծանիվով եմ գնում գործի, ասում են հեծանիվով է գնում, ոտքով եմ գնում, ասում են պոպուլիստ է»,-ասաց Փաշինյանը:

Նույն շարքից