Քաղաքական 

Ֆեթուլլահ Գյուլենը դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ

Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 100 000 լիրա փոխհատուցման դատական հայց է ներկայացրել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբան Նուրուլլահ Ալբայրաքը Անկարայի քաղաքացիական գործերով դատարան է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց, որով պահանջում է վարչապետից 100 000 լիրա  (46 000 դոլար) փոխհատուցում իր պաշտպանյալի հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար։

Հայցում նշվել է, թե Էրդողանը 2013-ի դեկտեմբերի 17-ից 25-ը իրականացված «Մեծ կաշառք» գործողությունից հետո սկսել է օգտագործել Գյուլենի եւ Գյուլենի համակիրների հանդեպ  թշնամություն սերմանող արտահայտություններ եւ վիրավորական խոսքեր, որոնք օր-օրի ավելացել են։

Նույն շարքից